Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Քննարկվել են զարգացման հեռանկարները

ՀՀ ԱՆ. Քննարկվել են զարգացման հեռանկարները

Լիտվայի առողջապահության նախարար Ռիմանտե Շալաշևիչյուտեի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Մինսկից մեկնել է Վիլնյուս։ Նպատակը` առողջապահության ոլորտում հայ-լիտվական համագործակցության ընդլայնումն է։

 

Երկու երկրի նախարարների մասնակցությամբ քննարկվել են բժշկական ապահովագրության, առողջապահական համակարգի ֆինանսավորման և այլ հարցեր: 

 

Կաունաս քաղաքում Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լիտվայի համալսարանի բժշկական գիտությունների հիվանդանոց («Kauno klinikos»): 

 

Նախարարին են ներկայացվել Լիտվայի հաջողությունները փոխպատվաստման, սրտաբանական ծառայության, բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության որակի ոլորտներում: Անդրադարձ է կատարվել նաև ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումներին:

 

Դեղերի վերահսկողության պետական ծառայությունում տեղի առաջատար մասնագետները մեր պատվիրակությանը ծանոթացրել են Լիտվայի դեղերի շուկայի կառավարման փորձին: Այցելություններ են կազմակերպվել նաև դեղագործական ընկերություն, որտեղ հայկական կողմին ներկայացվել են արտադրական պայմանները: Պատվիրակությունը շրջել է նաև Վիլնյուսի «Santariškių klinikos» բժշկական կենտրոնում:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ